ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Զորայր Խալափյան-90 (1933-2008)

Զորայր Խալափյան-90  (1933-2008)
01.08.2023 | 13:59

Որպես մարդ՝ շրջապատում առանձնապես սիրված չեմ, այդպես եղել է ողջ կյանքում։

Որպես գրող՝ նույնպես, և այսպես կլինի ողջ կյանքում։ Որպեսզի սիրված լինես, մեջդ ամբոխային մի բան պիտի լինի։

Ես դա չունեմ։

Զորայր ԽԱԼԱՓՅԱՆ

Պիտի փնտրե՜ն, պիտի փնտրե՜ն զիս․․․

Պ․ ԴՈՒՐՅԱՆ

ՈՒսանողական տարիներին, արձակուրդներին գյուղ գալիս, եղբայրս սովորաբար աշխատում էր հարևաններից, տան անդամների աչքից անտես, իր իմացած ճանապարհով տուն մտնել, ու մենք հանկարծակի հայտնաբերեինք իրեն` կամ թախտին պառկած, կամ սեղանի մոտ թերթ կարդալիս, կամ տնամերձի խնձորի կամ ծիրանի ծառի տակ խոտերի մեջ պառկած․․․

Այդպես էինք հայտնաբերում, ուրախությունից աշխարհով մեկ լինում։

-Մա՜, պա՜․․․Զորիկը՜ երկնքի կտուրից ընկել է ծիրանի ծառի տակ․․․

Երբ մինչև տուն հասնելը նկատող էր լինում․

-Արշալու՜յս, հե՜յ Արշալու՜յս, - ձեռքը ճակատին հովանի արած դեպի մեր տան կողմը ձայն կտային մորս, - Զորիկը հրե՜ն Մոսունց տան մոտով, չամադանը ձեռքին գալիս ա՜․․․

Անհամբեր սպասում էի, թե չամադանի մեջ ինձ ինչ է բերել։

Երբ երեկոյան պառկում էինք քնելու, մտնում էի ծոցը ու սպասում չամադանի բացելուն։

Մեջը լիքը Թումանյանի հեքիթներ, առակներ, լեգենդներ, պատմվածքներ, պոեմներ, մանկական բանաստեղծություններ և էլի այլ բաներ էին լինում, ու կպատմե՜ր, կարտասանե՜ր․․․

Թեմիկ ԽԱԼԱՓՅԱՆ

Դիտվել է՝ 2082

Մեկնաբանություններ